Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց․ փակուղու պատրանք
Լուրեր Հայաստանից | CivilNet Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Չնայած Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների և փորձագետների լավատեսական հայտարարությունների հաճախականությանը` երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջընթացի հեռանկարները մնում են մշուշոտ: Հայաստանը վերջին շրջանում խորհրդանշական քայլեր է արել՝ հույս ունենալով, որ դա կարող է Թուրքիային մղել ակտիվացնելու գործընթացը։ Այդ քայլերից էին մարդասիրական օգնության տրամադրումը և հայ փրկարարների գործուղումը Թուրքիայի՝ 2023-ի փետրվարի երկրաշարժից տուժած շրջաններ, Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա և երկրաշարժի գոտի, ինչպես նաև նրա և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը 2024-ի մարտին կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 2023-ի հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]
-
ՊԵԿ-ը հասանելիություն է ստանում բանկային հաշիվներին. ինչո՞ւ է դա խնդրահարույց
Լուրեր Հայաստանից | CivilNet Վերջերս փոփոխություններ են կատարվել բանկային գաղտնիքը կարգավորող օրենքներում, և ՊԵԿ-ը հասանելիություն է ստացել անձանց հաշիվներին վերաբերող տվյալներին։ Արդյոք բանկերը ռիսկեր տեսնո՞ւմ են այս փոփոխություններում: Այս և ֆինանսաբանկային ոլորտի այլ հարցերի շուրջ «ՍիվիլՆեթ բիզնեսը» զրուցել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ:
-
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա խումբ։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։ «Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության […]
-
Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը փողի մասին չէր. Մանե Ադամյան
Լուրեր Հայաստանից | CivilNet Բլինքենն ու ֆոն դեր Լեյենը Հայաստանին ասում են՝ միացի՛ր Անդրսևծովյան էլեկտրական մալուխին, այդ ուղղությամբ Երևանը Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությամբ պետք է հստակ քայլեր կատարի, նշում է զարգացման աջակցության և ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ոչ թե փողի, այլ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարիքները գնահատելու մասին էր:
-
Ռուսաստանը ողջունում է «ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի հատուկ ծրագիրը»․ Զախարովա
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանը ողջունում է ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի իշխանությունների մշակած հատուկ ծրագիրը։ Այդ մասին ապրիլի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Մեր կողմից պատրաստ ենք աջակցել գործընթացին»,- ասել է նա։ Զախարովայի խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցից, սակայն, պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեման։ Ըստ նրա՝ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին […]
-
Ինչո՞ւ է Թուրքիան չեզոք Իրան-Իսրայել հակամարտությունում
Լուրեր Հայաստանից | CivilNet Թուրքիան սահմանափակումներ է մտցնում Իսրայել արտահանվող մի շարք ապրանքների վրա և հարց է առաջանում, թե ինչո՞ւ հիմա, որո՞նք են դրա պատճառները։ Այս հարցերը վերլուծում է գրող, հրապարակախոս Ռոբեր Քոփթաշը ՍիվիլՆեթի հետ զրույցում։ Նա նկատում է, որ Թուրքիան Իսրայելի դեմ լուրջ լծակ չունի և ներկայում միջազգային դաշտում ավելի մեղմ դիրքորոշում է որդեգրում, քանի որ սեփական խնդիրների լուծման համար Արևմուտքի աջակցության կարիքն ունի։ Ըստ Քոփթաշի՝ Թուրքիան չեզոքություն է պահպանում նաև Իրան-Իսրայել հակամարտությունում և մտահոգոհություններ ունի այդ հակամարտության ընդլայնումից։ Դիտեք նաև՝ Չնայած պաղեստինյան ճգնաժամին՝ Կովկասի հարցերը շարունակում են լինել Թուրքիայի օրակարգում․ Քոփթաշ Էրդողանի հեղինակությունն ընկնում է իսլամական աշխարհում․ Ռոբեր […]
-
Անվճար հետազոտվելու հնարավորություն Սյունիքում՝ «Սանտե Արմենի» շրջիկ կայանի հետ
Լուրեր Հայաստանից | CivilNet «Սանտե Արմենի» ֆրանս–հայկական առողջապահական կազմակերպության շրջիկ կայանը Սյունիքի երեք խոշորացված համայնքներում իրականացնում է առողջպահական նոր ծրագիր։ Գորիսում, Սիսիանում և Կապան համայնքների հեռավոր գյուղերում բնակիչները հնարավորություն ունեն անվճար անցնելու գործիքային և լաբորատոր հետազոտություններ։
-
Մոսկվան Երևանից հերքում է ակնկալում բրյուսելյան պայմանավորվածությունների վերաբերյալ
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ապրիլի 18-ի ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է տեղեկությունը, թե իբր ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպմանը ռազմաքաղաքական պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ-ից ռուսական ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերման շուրջ։ «Ավելի վաղ Երևանում հրապարակայնորեն հավաստիացնում էին, որ Արևմուտքի երկրների հետ հարաբերությունների զարգացումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ։ Մենք, ակնկալելով այդ գործոնների ամբողջությունը, Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք ի հայտ եկած տեղեկություններին։ Իհարկե իդեալական կլինի այդ ինֆորմացիայի հերքումը, բայց ամեն դեպքում, խոսքը պաշտոնական Երևանինն է»,- ասել է նա։ Զախարովան չի բացառում, որ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ «Երևանին պարտադրվել է» փոխարինել ռուս սահմանապահներին արևմտյան մասնագետներով, […]