Լուրեր Հայաստանից | CivilNet
-
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթաց․ փակուղու պատրանք
Լուրեր Հայաստանից | CivilNet Սերգեյ Մինասյան, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Չնայած Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների և փորձագետների լավատեսական հայտարարությունների հաճախականությանը` երկու երկրների հարաբերությունների կարգավորման առաջընթացի հեռանկարները մնում են մշուշոտ: Հայաստանը վերջին շրջանում խորհրդանշական քայլեր է արել՝ հույս ունենալով, որ դա կարող է Թուրքիային մղել ակտիվացնելու գործընթացը։ Այդ քայլերից էին մարդասիրական օգնության տրամադրումը և հայ փրկարարների գործուղումը Թուրքիայի՝ 2023-ի փետրվարի երկրաշարժից տուժած շրջաններ, Հայաստանի արտգործնախարարի այցը Անկարա և երկրաշարժի գոտի, ինչպես նաև նրա և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի մասնակցությունը 2024-ի մարտին կայացած Անթալիայի դիվանագիտական ֆորումին։ 2023-ի հունիսին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի […]
-
ՊԵԿ-ը հասանելիություն է ստանում բանկային հաշիվներին. ինչո՞ւ է դա խնդրահարույց
Լուրեր Հայաստանից | CivilNet Վերջերս փոփոխություններ են կատարվել բանկային գաղտնիքը կարգավորող օրենքներում, և ՊԵԿ-ը հասանելիություն է ստացել անձանց հաշիվներին վերաբերող տվյալներին։ Արդյոք բանկերը ռիսկեր տեսնո՞ւմ են այս փոփոխություններում: Այս և ֆինանսաբանկային ոլորտի այլ հարցերի շուրջ «ՍիվիլՆեթ բիզնեսը» զրուցել է Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանի հետ:
-
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Լուրեր Հայաստանից | CivilNet Երևանի համայնքային մանկապարտեզներում այսուհետ նույնիսկ մեկ երեխայի համար կգործի երկարօրյա խումբ։ Ծառայությունը վճարովի է, ամիսը՝ 5000 դրամ։ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ արդեն շուրջ 100 մանկապարտեզ ունի երկարօրյա խմբեր։ «Բոլոր մանկապարտեզներում հնարավորություն ունենք ներդնելու երկարօրյա վճարովի ծառայություն, որը շատ ծողների մեծ հնարավորություն է ընձեռում մինչև աշխատանքային օրվա ավարտը երեխային թողնել մանկապարտեզում։ Բոլոր ցանկացողները կարող են դիմել, նկատի ունենալով, որ նույնիսկ մեկ երեխայի համար ծառայությունը կգործի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը։ Մանկապարտեզներում կան նաև կրթական լրացուցիչ վճարովի ծառայություններ։ Հիմնականում պարի, օտար լեզուների, կերպարվեստի ու դեկորատիվ արվեստի խմբակներն են։ Գումարը մանկավարժին տրամադրվող լրացուցիչ վարձատրության […]
-
Ապրիլի 5-ի Բրյուսելի հանդիպումը փողի մասին չէր. Մանե Ադամյան
Լուրեր Հայաստանից | CivilNet Բլինքենն ու ֆոն դեր Լեյենը Հայաստանին ասում են՝ միացի՛ր Անդրսևծովյան էլեկտրական մալուխին, այդ ուղղությամբ Երևանը Վաշինգտոնի և Բրյուսելի աջակցությամբ պետք է հստակ քայլեր կատարի, նշում է զարգացման աջակցության և ԵՄ-ի հետ ռազմավարական համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ապրիլի 5-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպումը ոչ թե փողի, այլ Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիայի կարիքները գնահատելու մասին էր:
-
Ռուսաստանը ողջունում է «ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի հատուկ ծրագիրը»․ Զախարովա
Լուրեր Հայաստանից | CivilNet Ռուսաստանը ողջունում է ԼՂ բնակիչների վերաինտեգրման Ադրբեջանի իշխանությունների մշակած հատուկ ծրագիրը։ Այդ մասին ապրիլի 18-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ՝ իրենց իրավունքների և անվտանգության պատշաճ ապահովման դեպքում։ Մեր կողմից պատրաստ ենք աջակցել գործընթացին»,- ասել է նա։ Զախարովայի խոսքով՝ արցախցիների վերադարձի հարցից, սակայն, պետք է տարանջատել 80-ականների վերջին և 90-ականների սկզբին Հայաստանից և Ադրբեջանից հեռացած քաղաքացիների վերադարձի թեման։ Ըստ նրա՝ պետք է հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորում լինի։ *** 2023-ի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի դեմ, որը տևեց մեկ օր և ավարտվեց սեպտեմբերի 20-ին […]
-
Աղդամում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնի գործունեությունը կդադարեցվի
Լուրեր Հայաստանից | CivilNet Աղդամում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը։ Այդ մասին ապրիլի 18-ին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ներկայացուցիչ Զեքի Աքթյուրքը։ «Ղարաբաղում հրադադարի վերահսկման և խախտումների կանխարգելման համար Թուրքիայի և Ռուսաստանի միջև 2021-ի հունվարի 30-ին Ադրբեջանի Աղդամ քաղաքում ստորագրված հուշագրի հիման վրա ստեղծված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկող կենտրոնն ավարտում է իր գործունեությունը։ Գործընթացը տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի հետ համակարգմամբ»,- նշել է թուրք պաշտոնյան։ *** Ապրիլի 17-ին մեկնարկել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը։ Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա։ Ըստ փաստաթղթի՝ զորախումբը ԼՂ-ում պետք է մնար մինչև 2025 […]
-
Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել.
Լուրեր Հայաստանից | CivilNet ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հասցեին տրանսպորտում վիրավորական արտահայտություններ հնչեցրած Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություններ կատարվելու վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեն հաղորդում է, որ Վարդանյանը ճանաչվել է տուժող։ «Հանցագործության մասին հաղորդում է ստացվել, որ ապրիլի 15-ին, երեկոյան, համապատասխան քննչական գործողությունը կատարվելուց հետո Ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ ձերբակալվածների պահման վայր տեղափոխվելու ընթացքում, առերևույթ խուլիգանության հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով հանցավոր արարք կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալված անձ Ս․ Վարդանյանը ենթարկվել է բռնությունների, կատարվել են նրա արժանապատվությունը նսեմացնող գործողություններ։ Իրականացվում է նախաքննություն՝ դեպքի հանգամանքները պարզելու, հաղորդման մեջ նշված տեղեկությունները վարույթի շրջանակներում ստուգելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- […]
-
Պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը
Լուրեր Հայաստանից | CivilNet ԱՄՆ պետքարտուղարությունը մեկնաբանել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը: «Անկեղծ ասած, մենք չենք տեսել որևէ բան, որը ցույց կտա, որ Ռուսաստանի զինված ուժերը նպաստում են Հարավային Կովկասի խաղաղությանն ու կայունությանը, և անցյալ տարվա աշնանը ԼՂ-ում տեղի ունեցած իրադարձությունները բավականին մատնանշող են այդ իմաստով։ Դա ևս մեկ կարևոր կետ կամ օրինակ է, թե Ռուսաստանը որքան ոչ վստահելի դաշնակից կամ գործընկեր է»,- ապրիլի 17-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է պետքարտուղարության խոսնակ Վեդանտ Պատելը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու տևական և արժանապատիվ խաղաղության, և պատրաստ է շարունակել աջակցել այս գործընթացին։ *** […]